top of page

Ռազմական ոլորտի ուսումնասիրություն PR դպրոցում



21315_1600507680167723_1385759416528134934_n.jpg

PR դպրոցի մասնակիցները հետաքրքիր և բովանդակալից հանդիպումների պակաս չեն զգում: Ամեն շաբաթ հյուրընկալելով PR ոլորտում նշանակալի անձանց՝ երիտասարդները՝ ապագա ոլորտի պատասխանատուները, կառուցում են իրենց տեսլականները՝ ճիշտ և գրագետ օգտագործելով սեփական գործառույթները:

Ուսուցողական ծրագրի ընթացքում նրանք PR աչքերով ուսումնասիրում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են՝ քաղաքական, մշակութային, պետական, կոմերցիոն...

Այսօր դպրոցի բանախոսը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն էր, ով գրագետ և համակողմանի ներկայացրեց ռազմական ոլորտում տեղեկատվության տարածման, օգտագործվող գործիքների, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, բանակ-հասարակություն կապի կարևոր բաղադրիչները:

Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Պաշտպանության նախարարության կատարած աշխատանքներին, ձեռքբերումներին, բարեփոխումներին. «Անընդհատ համեմատություններ անցկացնելով նախորդ տարիների տվյալների միջև, այսօր մենք ձեռք ենք բերել շատ ու շատ դրական փոփոխություններ, որոնք առջևում էլ ավելի կկատարելագործվեն և կզարգանան: Մեզանում գործում է արդարության միջավայրը, կոռուպցիոն խնդիրների վերացումը, նվազեցումը, ռազմակրթական նոր ծրագրերի մշակումն ու իրականացումը»:

Բանախոսը կարևորեց հատկապես ԶԼՄ-ի և հանրային կապերի մասնագետի աշխատանքը միմյանց հետ՝ նշելով. «Ինձ համար ցավալի է այն փաստը, որ այսօր մեզ մոտ քիչ են ռազմահայրենասիրական հաղորդումները, մասնագիտացված լրատվական կայքերը (առանձնացնելով միայն Ռազմ.info կայքը): Մենք ունենք ազգային հերոսներ և ունենք նրանց ներկայացնելու խնդիր» - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա այն ոլորտն է, երբ զգոնությունը պետք է միշտ արթուն պահել, և խոսքը զենքի պես զգույշ գործածել:

Հանդիպման ընթացքում մասնակիցների և հյուրի միջև տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ հարց ու պատասխանի տեսքով, որի արդյունքում երիտասարդներից յուրաքանչյուրը ստացավ իրեն հուզող հարցի պատասխանը:

Հիշեցնենք, որ «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՏՀԿ նախաձեռնությամբ իրականացվող «PR դպրոց»-ի նպատակն է PR մասնագետներին ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ փոխանցել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ծանոթացնել Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին:


PRschool1.jpg


oNEYAihOrl76Wh4PjybuTzwHdL.jpg


PRschool.jpg


PRschool3.jpg


PRschool4.jpg


PRschool5.jpg


PRschool7.jpg


PRschool9.jpg


PRschool10.jpg


PRschool11.jpg


PRschool8.jpg

Լուսանկարները՝ erit.am


bottom of page