top of page

Հայաստանի բրենդ ունենալն արդեն օրախնդիր է



zbosashrjikner_2.jpeg

Փարիզ՝ Էյֆելյան աշտարակ, Լոնդոն՝ Բիգ Բեն, Բարսելոնա՝ Գաուդի, ինչո՞վ են այսօր աշխարհում ճանաչում մեր երկիրն ու նրա մայրաքաղաքը: Մի՞թե հազարամյակների պատմություն ու հսկայական մշակութային ժառանգություն ունեցող մեր երկիրն այսօր չունի իր այցետոմսը, որով ամբողջ աշխարհին կներկայացնի մեր հայրենիքը՝ Հայաստանը, ծիրա՞նը, որի անունով օտարները հաճախ Հայաստանը կոչում են «ծիրանի երկիր», դուդու՞կը, խաչքա՞րը, որը բնորոշ է միայն հայ արվեստին՝ իր յուրօրինակ ազգային դիմագծով, թե Արարատ լեռը, որը հնագույն ժամանակներից համարվում է հայերի և Հայաստանի սրբազան խորհրդանիշը:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Ավեստիսյանը կարծում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի մասին տպավորությունները ստեղծվել են մի քանի տխուր դեպքերի առիթով։ Դրանցից մեկը Հայոց ցեղասպանությունն է, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, հաջորդը՝ 1988-ի երկրաշարժը: Պետք է տխուր երանգները արտասահմանցիների պատկերացումներից մաքրել, որովհետև մեզ համար երկրի բրենդ ունենալը արդեն օրախնդիր է:

Ըստ մասնագիտական դիտարկումների՝ ժամանակակից աշխարհում տարբեր երկրների եւ ժողովուրդների ճանաչում են առաջին հերթին լուրերի միջոցով: Շատ օտարերկրացիների համար Հայաստանն ասոցացվում է 100 տարի առաջ մեր ժողովրդին պատուհասած ողբերգական իրադարձություններով:



bottom of page