top of page

Տարվա PR պատասխանատու` Նունե Հովսեփյան



Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։

«Տարվա PR պատասխանատու» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

Հանդիսավոր մրցանակաբաշխությանը Նունե Հովսեփյանին մրցանակը հանձնեց Հայկական PR մրցանակաբաշխության բազմակի մրցանակակիր, Արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյան։


«Տարվա PR պատասխանատու» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝

  • Նունե Հովսեփյան (Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ)

  • Անուշ Բադալյան (Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարքեթինգի և հանրային կապերի ղեկավար)

  • Լուսինե Մարտիրոսյան (ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար)

Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

bottom of page