top of page

Աստղիկ Ավետիսյանը Eventiada IPRA GWA մրցանակաբաշխության ժյուրիի կազմում է



Մոսկվայում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա #Eventiada PR միջազգային մրցանակաբաշխություն։ Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանն արդեն 2-րդ տարին է՝ ընդգրկված է հեղինակավոր ժյուրիի կազմում:

«Հանրային կապերի (PR) հիմքում հաղորդակցությունն է։ Ներքին և արտաքին հաղորդակցության ռազմավարությունը, հարաբերությունների ձևավորման սկզբունքներն ու էթիկան պետության, հասարակության և ընկերությունների հաջողության գրավականն են։ Պատիվ ունեմ աշխարհի լավագույն մասնագետների հետ աշխատել նույն թիմում։ Յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք....», - նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

«Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։ 2011 թվականից սկսած, IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը, գնահատում է համաշխարհային բրենդների և առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։ «Eventiada #IPRA GWA» միջազգային մրցանակաբաշխությունն այս տարի ավելացրել է իր անվանակարգերի թիվը՝ աջակցելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

bottom of page