Հայկական PR մրցանակաբաշխության ընթացքում պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ հաղորդակցության մասնագետների հետ, հարցումներ տարբեր հարթակներում։
Արդյունքներն ամփոփվում են հանդիսավոր արարողության ընթացքում։
Հայկական PR ասոցիացիան 2015 թվականից իրականացնում է գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հավաքագրելու հաղորդակցության ոլորտի, գործող անձանց և կառույցների, հաղորդակցման կառավարման գործիքների և տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը:
Հայկական PR մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի, հաղորդակցության մասնագետները, հանրային և քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, իրականացված արշավներն ու հնարքները, որոնք արժանացել են հանրույթի ուշադրությանը:
Մեզ համար կարևոր է հաղորդակցության բոլոր մասնագետների կարծիքը։
Comments