ARM

Վերջին տարիներին մտահոգիչ և վտանգավոր չափերի է հասել ատելության խոսքը, նկատելիորեն աճել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, ինչի դրսևորումներին ամեն օր ականատես ենք լինում ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում։ Արդյունքում խեղաթյուրվել են համամարդկային և ազգային դիմագիծն ու արժեհամակարգը։

Հստակ գիտակցելով, որ հանրային մթնոլորտի ձևավորման հարցում կարևորագույն դերակատարում ունեն ԶԼՄ-ները, ինչպես նաև հաղորդակցության մասնագետներն ու հանրային կարծիք ձևավորող անհատները՝ Հայկական Փի Ար ասոցիացիան հրավիրում է լրատվական դաշտի ներկայացուցիչներին, PR մասնագետներին և հանրային դեմքերին մասնակցելու առցանց հանդիպում-քննարկմանը։

 Հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել: Քննարկումը տեղի կունենա Zoom հարթակում, գրանցված մասնակիցները հղումը կստանան նշված էլ. հասցեին։

🔴 Քննարկումը զուգահեռաբար կհեռարձակվի նաև Հայկական Փի Ար ասոցիացիայի Facebook և Youtube սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով, որտեղ կարող եք Ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել փորձագետներին:

Գրանցվի՛ր
Մասնակցության ձևը
Բաժանորդագրվել
  • Facebook
  • YouTube
  • Instagram
  • Flickr
© 2020 ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ  ԱՍՈՑԻԱՑԻԱ