ԵՊՀ PR մագիստրոսական ծրագրի ընդունելություն

Հանրային կապերը ռազմավարական հաղորդակցություն է, հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման արվեստ և գիտություն։

Աշխարհի տարբեր երկրների և հատկապես Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ աշխատաշուկան ուսումնասիրող ընկերությունների հետազություննները փաստում են, որ հանրային կապերի (PR) մասնագետների ճնշող մեծամասնությունն ունեն ժուռնալիստիկայի, զանգվածային հաղորդակցության կամ հանրային կապերի մասնագետի բակալավրի կամ մագիստրոսի որակավորում։ Ինչն ամենևին պատահական չէ, քանզի հանրային կապերի առաջնային պարտականություններից է ԶԼՄ հարաբերությունների հաստատումը, կազմակերպության նորությունների հրապարակայնացումը, կազմակերպության մասին տարաբնույթ տեքստերի, մամլո հաղորդագրությունների և տեսանյութերի պատրաստումը։

Հայաստանի առաջատար համալսարանի՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսական ծրագրի ընդունելությունը բաց է մինչև օգոստոսի 20-ը։

Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են առցանց եղանակով` https://admission.ysu.am / կայքի միջոցով:

Վերջնաժամկետն օգոստոսի 20-ն է:

Պահանջվող փաստաթղթերի ցանկ` http://www.ysu.am/entrant/hy/1372846047

#Լավագույն #PR #մասնագետները #մեր #շրջանավարտներն #են #ԵՊՀ #Ժուռֆակ #PR #մագիստրոսական #ծրագրի

    0