PR դպրոցը հայտարարում է ընդունելություն

PR դպրոցը հայտարարում է 2018 թվականի 1-ին հոսքի ընդունելություն։
 

 
PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ:
 

 
PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝
 

 
• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,
 

 
• Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,
 

 
• ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,
 

 
• կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:
 

 
PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:
 

 
Դասընթացների տևողությունը՝
 

 
• 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):

Հանդիպումները կազմակերպվում են աշխատանքային օրերին (ժամը՝ 12:00-14:00)։
 

 
Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ:
 

 
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:

PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև փետրվարի 20-ը․ առցանց հայտաձև հետևյալ հղմամբ (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdL0_XXWJKFZjN_e1yA9WXNnzb64P3Tu6ORWFtR0uPYjo-HFw/viewform)։

Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:

Հարգանքով՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ
 

 
www.ArmPR.org, prarmenian@gmail.com, +37455090965

    0