Նարինե Աթանյան

Գործագիր կազմի անդամ

Ես նարինեն եմ ատանյան, փոքրատառերով որովհետև․․․

Կենսագրական թվերն ու ինֆորմացիոն տվյալները կարծում եմ քիչ բան կարող են պատմել իմ մասին․ իմ մասին կարող են խոսել գրքերը, որոնց միջով անցել եմ, անցյալ, ներկա, ապառնի ընկերները, ում սիրում եմ նվիրվել ու հոգուս մոտ թողնել, երաժշտությունը, որ լսելիս միանգամից վերափոխվում եմ՝ դեմքիս արտահայտությունից մինչև տրամադրություն, ֆիլմերը, որոնք հետո բոլորին մի 10 անգամ պատմում եմ ու ծնգլահան անում, որ նայեն, իմ աղջիկը՝ իհարկե ոչ միշտ լավ կողմից․․․

Ես բազմաշերտ եմ, երևի քո, կամ մյուսի նման ու կյանքի այս ճամփորդությունն ինձ համար արկածների, մարտահրավերների, երազանքների, վայրիվերումների ճանապարհ է, որտեղ կախված իրավիճակից ինքս էլ նորովի եմ ճանաչում ինձ, հաճախ անհաշտ եմ ինձ հետ, երկար կարող եմ չխոսել ու նեղանալ, բայց և լավ կատարված աշխատասնքից խրախուսել ինքս ինձ, բոլորովին վերջերս եմ սովորել կարողանալ հանգիստ լսել իմ մասին գովասանքի խոսքերը, ու դեղնակտուց քայլերս եմ անում ՈՉ ասելու նուրբ արվեստում․․․

Սուրճը ընկերակցության համար եմ խմում, թեյը տաքության, երկվորյակ եմ ու երկակիությանը ինչ որ բան ընտրելու ժամանակ եմ բախվում, ամեն ինչ արդարացնում եմ, ամենքին արդարացնում։

Սիրում եմ համեղ պատրաստել, ինքս ինձ հետ երկխոսության մեջ մտնել, այնպես, որ կարող եմ նաև բարձրաձայն խոսել չնկատելով դա, ճայերի հետ մտացածին թռչել ու սահմաններ չնկատել․․․

Ասում են, որ մաքսիմալ դրական եմ, սիրում եմ տալ, տալ, ուրախացնել, կատակել․․․ բայց ամուսնուս երբ հարցնեք, բոլորի մեջ չի մտնում երևի․ իրեն հաճախ զայրացնում եմ ու ինչ խոսք մի բարձի չենք ծերանում, որովհետև միայն ես եմ ծերանում ինքը չէ)))

Սիրում եմ բոլոր մասնագիտացումներս, սիրում եմ աշխատանքս ու շնորհակալ եմ այն մարդկանց, որ կաղքիս եղել են, կան կամ կլինեն, յուրաքանչյուրից սովորում եմ․․․ շտապում եմ ապրել, որովհետև մտածում եմ որ բալորիս ժամանակը քիչ է, համենայն դեպս այս մոլորակում, այս մարմնում, այս հոգում․․․

• Facebook Чистый
• Flickr - White Circle
• White Twitter Icon
• Google+ Чистый
• LinkedIn Чистый
ARM
• Facebook Чистый
• Flickr - White Circle
• White Twitter Icon
• Google+ Чистый
• LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO