• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO

Մարգարիտ Հովհաննիսյան

Գործադիր կազմի անդամ

Ողջու՛յն: Ես Մարգարիտ Հովհաննիսյանն եմ: Ծնվել եմ Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Եթե դեռ չեք այցելել այս եզակի քաղաքը, անպայման արե՛ք դա, խոստանում եմ՝ չեք փոշմանի: Հպարտորեն կարող եմ ասել, որ մայր բուհս Երևանի պետական համալսարանն է (ԵՊՀ): 2013 թ.-ին գերազանցության դիպլոմով ավարտել եմ ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Ուսանելու վերջին տարին համատեղել եմ նույն բաժնի ամբիոնում ավագ լաբորանտի աշխատանքի հետ: Հաջորդ մի քանի տարիներին զբաղվել եմ դասավանդմամբ՝ աշխատելով որպես ընդհանուր անգլերենի և TOEFL-ի ուսուցիչ: Հանրային կապերի ոլորտում կարիերաս սկսել եմ 2015 թ.-ին, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում՝ որպես հանրային կապերի մասնագետ: 2017 թ.-ից ընդունվել եմ Հայաստանի ամերիկյան համալսարան՝ որպես հաղորդակցության մասնագետ: Մի քանի ամիս անց դարձա հաղորդակցության ավագ մասնագետ, իսկ այժմ զբաղեցնում եմ հաղորդակցության մենեջերի պաշտոնը: Մասնակցել եմ մասնագիտական զարգացման մի շարք դասընթացների, այդ թվում՝ Erasmus+ BOOST ծրագրի շրջանակում «Մարկետինգի և միջազգայնացման վերապատրաստում» Լիսաբոնի IST համալսարանում: Հայերենից զատ (հպարտ եմ, որ այն իմ մայրենի լեզուն է), տիրապետում եմ նաև անգլերենին, ռուսերենին և մի քիչ իտալերենին (չկարծեք, թե «bellissimo»-ի մակարդակի): Շատ եմ սիրում ճանապարհորդել, գրքեր կարդալ և մագլցել լեռները: Կուզե՞ք մի հետաքրքիր փաստ իմ մասին. գրեթե միշտ տարված եմ աշխատանքով, ինչը հաճախ գործընկերներիս հունից հանում է: Իսկ տարօրինակ փա՞ստ. շատ եմ սիրում կենդանիներին, բայց վախենում եմ կատուներից:

  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM